Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ անձրևների պատճառով ստեղծված իրավիճակին, նշելով, որ ջրահեռացման համակարգը Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չէ:
«Այս համակարգը մեր տիրապետության տակ չէ, վերջին երկու տարում է, որ մենք առհասարակ սկսել ենք համակարգում ներդրումներ անել։ Երկու տարի է, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում։ Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և աշխարհի տարբեր քաղաքներում այդ նույն խնդիրներն առաջանում են»,- ասաց քաղաքապետը:
Ավինյանի խոսքով՝ կարևոր է, որ այդ ինֆորմացիան գրագետ ձևով մատուցվի. «Շատ կարևոր է, որ հասկանանք, թե ինչպես պետք է մարդիկ գործեն նմանատիպ ֆորս-մաժորների դեպքում, այստեղ մենք անելիք ունենք՝ իրազեկման տեսանկյունից: Նման հեղեղումներ Երևան քաղաքում ես չեմ հիշում, սա երևի մի քանի ամսվա նորմայի չափով տեղումներ են՝ 1 ժամում եկած, և այս իրավիճակը կրկնվում է, հետևաբար մենք պետք է ադապտացվենք նոր իրավիճակին»:
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այս շաբաթ Կառավարությունում այս թեմայով քննարկում ունեն։
«Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ. այս կոմունիկացիան, թե որ փողոցներում ինչ աշխատանքներ ենք իրականացնելու, օր առաջ ուղարկել մեր գործընկերներին»:
«Չեմ ուզում ևս մեկ անգամ արձանագրել որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում։ Կարելի է այդպես մեկ-երկու անգամ, բայց այդ ամենն ունի սահման»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի՝ պետք է այդ հարցերի շուրջ նախորոք կոմունիկացվել. «Որովհետև արդեն ենթադրում եմ ոչ ոք չի հասկանում ինչ է տեղի ունենում: Անընդհատ կարելի է բացատրություններ փնտրել, բայց կարելի է, չէ՞, մի վեց ամիս շուտ հասկանալ՝ պոտենցիալ վտանգներ կան, թե ոչ, համաձայնեցնել փողոցների ցանկը, որ սարքելու հաջորդ օրը չքանդեք»:
Բաց մի թողեք
Խոշոր վթար Տերյան փողոցում. բախվել են «BMW»-ն, «Mercedes-Benz»-ը, «Suzuki»-ն, «Nissan»-ը, «Toyota»-ն, վիրավnրներ կան. Լուսանկար
Որն է զանգվածային խափանումների պատճառը. Telegram-ի պարզաբանումը
«Kia»-ի ոչ սթափ վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ Լուսանկար