Հոկտեմբերի 4-ից 7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ «Մերիդիան էքսպո» կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ.
«Փաստ» օրաթերթը գրում է. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին: «Փաստ» թերթը տեղեկացավ, որ այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը ստանձնել է Team Telecom Armenia-ն:
Երեկ WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:
«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը»,մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարևորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշեց, որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ ծրագրերի հաջողության մեջ։ Նրա խոսքով, WCIT2024-ից ու DigiTec Expo 2024-ից սպասելիքներն այս տարի է՛լ ավելի մեծ են։
Ի դեպ, միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլ նաև տրանսպորտային կապով:
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում