13/10/2024

Ինչո՞ւ է եկեղեցին մի կողմից պահանջում իշխանությունների հրաժարականը, մյուս կողմից հրավիրում եկեղեցական կարևոր արարողությանը

«Մինչ այս պահը, բացի Ազգային ժողովի նախագահից, որևէ մեկը չի հաստատել մասնակցությունը, միայն ԱԺ նախագահն է ասել, որ չի կարող գալ»,-ասաց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ: 

Ինչո՞ւ է եկեղեցին մի կողմից պահանջում իշխանությունների հրաժարականը, մյուս կողմից հրավիրում եկեղեցական կարևոր արարողությանը, Արշակ Սրբազանն ասաց՝ իշխանությանը հրավեր ուղարկելու որոշումը կայացվել է Գերագույն հոգևոր խորհրդում։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մեկնում է Կանադա ու, ցավոք, չի կարող մասնակցել արարողություններին։

Էջմիածնի Մայր տաճարում 6 տարի ընթացքող վերանորոգման աշխատանքների արդյունքում ակնհայտ փոփոխություններ են եղել։

Մինչ այդ էլ՝ 6 տարի հետազոտական-ուսումնասիրական բազմաբնույթ և նախագծային փուլն է եղել:

Այս մասին Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասել է ճարտարապետ Ամիրան Բադիշյանը՝ նշելով, որ սկսած հիմնատակերից, վերջացրած Մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ:

«Խաչի մասով շահարկումներ եղան: Պետք է ասեմ՝ Մայր Տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրություն գոյություն ուներ իր վրա, իրականացված էր լատունի բարակ թիթեղներից և գտնվում էր խիստ քայքայված, կարելի է ասել` գոյությունը չպաշտպանող վիճակում»,- նշել է ճարտարապետը՝ հավելելով, որ թանգարանուայժմ խաչը ցուցադրվում է այնպես, ինչպես ապամոնտաժվել է, առանց որևէ միջամտության:

Խաչի աշխատանքներն արդեն ավարտվել են, նոր բրոնզաձույլ խաչը ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժածը:

Հրավերը չպետք է մեկնաբանել, որ եկեղեցին հրաժարվել է հրաժարականի պահանջից (տեսանյութ)