15/10/2024

Ով կփոխարինի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին․ Լուսանկար

Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը նոյեմբերի 1-ից կզբաղեցնի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչի պաշտոնը։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Կայա Կալլասը, ինչպես արդեն գիտեք, կլինի մեր բարձրագույն ներկայացուցիչը և փոխնախագահը: Մենք աշխարհաքաղաքական առճակատումների և անկայունության դարաշրջանում ենք:

Մեր արտաքին և անվտանգության քաղաքականությունը պետք է որոշվի այս իրողության ըմբռնմամբ»,- ասել է ֆոն դեր Լեյենը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարն այս պահին Ժոզեպ Բորելն է:

Կադրային փոփոխություններ՝ ԵՄ-ում. ո՞վ է փոխարինելու Բորելին