Սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում դի կա։
Դին դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ փրկարարների օգնությունը:
Հատուկ փրկարարները ճոպաններով իջել են ջրատարի մեջ և ջրից դուրս են բերել մահացածի մարմինը։ Տեղում պարզվել է, որ նա այսօր առավոտից որպես անհետ կորած որոնվող՝ Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Ղ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
Հրդեհ Արտաշատ քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը. Վիրավորին հոսպիտալացրել են. Լուսանկար
Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում
Քաղաքացին անցել է կամրջի վտանգավոր սահմանը և ուր որ է իրեն ցած կնետի՝ փրկել են․ Լուսանկար