Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը նոր սանկցիաներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների հանդեպ։
Խոսքը Վրաստանի ՆԳ նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար Զվիադ Խարազիշվիլու, նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, ինչպես նաեւ Alt-info ռուսամետ շարժման ղեկավարներ Կուկի Մարգոշիայի եւ Զուրա Մախարաձեի մասին է։
Ինչպես նշում են վրացական պարբերականները, Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է սահմանել նաեւ վրացական պառլամենտի եւ կառավարության վաթսուն անդամների եւ նրանց ընտանիքների անդամների հանդեպ։
Ցանկում նաեւ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ են, որոնք ըստ ամերիկյան կողմի, մասնակցում են կոռուպցիոն սխեմաներում, ինչպես նաեւ անձինք, ովքեր նպաստում են կեղծ տեղեկատվության եւ բռնության տարածմանը։
Ամերիկյան կողմը նշում է, որ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված անձինք խաթարում են դեմոկրատիան, դաժանորեն ճնշում խաղաղ ցույցերը եւ հաշվեհարդար տեսնում քաղաքական ընդդիմախոսների հետ։
Բաց մի թողեք
Բրյուսելում կոշտ քննադատության են ենթարկել Պուտինին
Լոնդոնը նպատակային հարված է հասցնում Պուտինի պատերազմական մեքենային
ԱՄՆ-ը ստեղծում է «Ոսկե գմբեթ» հրթիռային պաշտպանության գերարդիական համակարգ՝ երկրի ամբողջ տարածքը պաշտպանելու նպատակով