12/10/2024

Meta-ն (Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը պատկանում են նրան) արգելափակել է RT-ի և «Ռոսիա սեգոդնյա»-ի օգտահաշիվները

Meta ընկերությունը, որին են պատկանում է Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, որոշել է իր հարթակներում արգելափակել ռուսական պետական​​կառույցների՝ RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» հոլդինգի օգտահաշիվները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

«Մանրակրկիտ քննարկումից հետո մենք որոշել ենք ընդլայնել մեր միջոցները ընդդեմ ռուսական պետական ​​լրատվամիջոցների։ «Ռոսիա սեգոդնյա»-ին, RT-ին և նրանց հետ կապված այլ կազմակերպությունների արգելվում է օգտագործել մեր հարթակներն ամբողջ աշխարհում՝ արտերկրյա միջամտության փորձերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանում է The Guardian-ը, արգելափակումն ամբողջությամբ պետք է գործարկվի մի քանի օրվա ընթացքում։