Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ:
«Հրապարակը» գրում է․ Պարզվում է՝ այս տարի ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավար, ռեկտորի վարորդը եւ այլն: Իհարկե, գովելի է, որ նրանք որոշել են իրենց կրթական մակարդակը բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուսման ծարավը չի ստիպել:
Մի կողմից, բուհի համար այնքան անհրաժեշտ ընդունելություն են ապահովում, մյուս կողմից՝ իրենց աշխատավարձին մի փոքր հավելում ապահովում։ Բնականաբար, բուհի աշխատակիցները գերազանց առաջադիմություն կցուցաբերեն եւ կարդարացնեն իրենց՝ ուսանողի բարձր կոչումը:
Բաց մի թողեք
«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից
Բոյկո՞տ․ Գյումրու ավագանու նիստը չկայացավ, քաղաքապետի գլխավորությամբ բացակա էին «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական»-ը․ Լուսանկարներ
Վարչապետի հետ սելֆիից՝ ՔԿ նախագահի տեղակալ․ ի՞նչ են խոսում համակարգում. Լուսանկար