Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային»։ Ուշադրություն դարձրեք՝ չի ասում «իմ պատկերացումները», ասում է «մե՛ր պատկերացումները»։
ՉԻ-ն գրում է․ Այսինքն՝ սեփական, մեղմ ասած, քաղաքական տհասությունը վերագրում է ողջ ժողովրդին։ Իսկ որ «աշխարհը և միջազգային հարաբերությունները» հասկանալու հարցում Նիկոլը լուրջ բարդություններ ունի՝ վաղուց է ակնհայտ։
Հակառակ դեպքում պատահաբար պետության ղեկավարի աթոռին հայտնվելուց ու տեսախցիկների առջև «կաստում-շըլվարի» կոճակները մի կերպ կոճկելուց հետո «մուննաթ չէր գա» Արևմուտքի վրա, որ ահա ինքը աշխարհում չլսված-չտեսնված հեղափոխություն է արել, իսկ իրեն քիչ փող են տալիս, Սոչիի օդանավակայանում միտինգ չէր անի ու չէր հոխորտա, թե Ռուսաստանը պարտավոր է հաշվի նստել նոր իրողությունների հետ, 44-օրյա պատերազմի ընթացքում Եվրոպային չէր սպառնա, թե «եթե հիմա մեզ չօգնեք՝ թուրքերի դեմը Վիեննայի պատերի տակ եք առնելու», պատերազմից հետո չէր ասի «ուզում եմ Թուրքիային պարզ հարց տալ՝ դուք ուզում եք մեզ ցեղասպանե՞լ, թե՞ ոչ», ու Ալիևին չէր հարցնի՝ «Ձեր կարծիքով ՀՀ տարածքը քանի՞ հազար քառակուսի կիլոմետր է», և այլն։
Այս հայտարարություններից յուրաքանչյուրը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարաբերությունների մասին մոտավորապես նույնքան պատկերացում ունի, որքան սովորական ծաղկակաղամբը, բայց արի ու տես, որ նա մակերեսային է անվանում ոչ թե իր, այլ մե՛ր պատկերացումները։ Սա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թերևս ամենահաջողված քաղաքական հնարքն է, կամ՝ անկեղծ մոլորությունը։ Նա ինքն իրեն համարում է «ժողովրդի ծոցից ելած», անընդհատ ասում է «ես ձեզանից մեկն եմ», ու իր բոլոր արատները վերագրում է ժողովրդին։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում