Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, նույնը չի կարելի ասել տնտեսության ոլորտի մասին:
Այս մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով նաև ձախողումները. «Մեր ձախողումը, եթե շատ պարզ ասենք առաջնային անվտանգության համակարգի մեխանիզմը սա է եղել՝ առաջնային սպառնալիքի դեպքում զանգել Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չկար: Այժմ այդպես չէ, այժմ որոշումները մենք ենք սկսել կայացնել սահմանազատումից սկսած, ծանր ու քննադատությունների արժանացող որոշումների մասին է խոսքը»:
Անդրադառնալով հաջողություններին՝ Արմեն Գրիգորյանը նշեց. «Հաջողություններից մեկը, որ հաճախ ենք նշում, ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիակական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այսօր այդ թիվը 10 տոկոսից էլ ցածր է, ինչը վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից մեկը Հնդկաստանն է, Ֆրանսիան»:
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ փնտրում են նոր գործընկերներ, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն. «Նաև նպատակ ունենք՝ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում: Պետք է կարողանանք դա անել և ունենալ 4-5 գործընկեր, որոնց հետ ծավալը չի գերազանցի 20 տոկոսը»:
Բաց մի թողեք
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ. Լուսանկար
Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս