Մոսկվան, որպես Հայաստանի ամենամոտ գործընկեր, շարունակում է և կշարունակի սերտ կապեր պահպանել այս երկրի հետ: Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, ապա «դա նրա ընտրությունն է թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումով»։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի վարչապետի քննադատությանը, թե «ՀԱՊԿ-ից վտանգ կա»։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների անկախությունը։ «Մենք համառորեն և համբերատարորեն այդ դիրքորոշումը կներկայացնենք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը»,- նշել է Պեսկովը։
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ Հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նա նշել է նաև այն փաստը, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել միջոցառումներին (ՀԱՊԿ զորավարժություններ)։ «Բայց դեռ ընդունում ենք Հայաստանին որպես իրավահավասար գործընկերոջ կազմակերպության ձևաչափում ու պատրաստ ենք Երևանի մեր գործընկերների հետ երկխոսության բոլոր հարցերի շուրջ»,- նշել է Տասմագամբետովը։
Բաց մի թողեք
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի տարբեր խաչմերուկներում
ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի ՀԾԿՀ նախագահի ազատման դիմումի հետ