Թուրքիային հաճախ են քննադատում իր արտաքին քաղաքականության համար, սակայն այն պնդումները, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, կատարյալ հերյուրանք է։
Այս մասին Անկարայում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը կարծում է, որ իր արտաքին քաղաքականության համար Թուրքիային քննադատողները ոչինչ չեն հասկանում գլոբալ գործընթացներից ։
«Մենք հանդես ենք գալիս Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի նման բոլոր կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման օգտին։ Թուրքիան շահագրգռված է բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ»,-ասել Է Էրդողանը։
Էրդողանն ասել է, որ բոլոր հնարավորություններն օգտագործվում են երաշխավորելու, որ Թուրքիան ամրապնդի իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային տերություն։
«Մենք երեսով շրջվեցինք դեպի արևմուտք։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի հարաբերությունները Արևելքի հետ»,-ասել է Էրդողանը։
Բաց մի թողեք
Հարրիսը հրապարակել է իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը
Wildberries-ի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում
Ադրբեջանին կտրամադրվի ամեն տեսակ օգնություն