Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն իր սեպտեմբերմեկյան ուղերձում հպարտորեն նշել է, որ հատկապես ուրախալի է Սիսիանի մասնաճյուղ ընդունված ուսանողների թվի էական աճը՝ 41 տոկոս (120 ուսանող)։
«Հրապարակը» գրում է․ Նախ նշենք, որ իրականում խոսքը Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրի, այսինքն՝ քոլեջ դիմողների մասին է, սակայն մեզ ասացին, որ անցած տարի ընդունվել է 95 հոգի:
Թե ինչ մաթեմատիկայով է 95-ից 120 հոգի աճը Զաքոյանը ներկայացրել 41 տոկոս, թերեւս կիմանա միայն ինքը: Որովհետեւ տարրական հանրահաշիվ իմացողները տոկոսային աճը հաշվելիս ստանում են 26,3 տոկոս, այլ ոչ թե 41 տոկոս աճ:
Բաց մի թողեք
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է
Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը
Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար