09/10/2024

Այսինքն, պարեկները հիմա նաև բժշկի գործառույթներ էլ են իրականացնելու. Լուսանկար

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն այսուհետ ստուգելու է ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, վարորդների փաստաթղթերը, առողջական վիճակը:

ՉԻ.- Այսինքն, պարեկները հիմա նաև բժշկի գործառույթներ էլ են իրականացնելու: Արդեն պատկերացնում ենք. մեքենան կանգնեցնում են, վարորդի փաստաթղթեր, ապտեչկա, բան, ստուգում են, հետո անցնում են բուն վարորդին:

Սկզբից ճնշումն են ստուգելու. տոնոմետրը հագցնելու են վարորդի թևին… ապեր, ավտոդ թող, գնա պոլիկլինիկա, ձև չկա, 130-90 ա ճնշումդ, նորմայից բարձր ա: Ուրիշ ի՞նչ գանգատներ ունես: Գլխացավ, փորացավ, մեջքդ ա՞ ցավում… … Իբր քաղաքը քիչ է ծանրաբեռնված: Կիլոմետրանոց խցանումների հարցը լուծելու փոխարեն` նոր հարցեր են սարքում: