Իրանը հոկտեմբերի 1-ին Հայաստանում կբացի իր առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնը: Երևանում Իրանի առևտրի կենտրոնը հանդիսանալու է դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն, հայտնում է Tasnim գործակալությունը:
Կենտրոնի 10.000 քառակուսի մետր ցուցադրական տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային կրպակ: Դրանք կարող են օգտագործել տարբեր ոլորտներ: Այն նաև ունի կոնֆերանսների սենյակ՝ բիզնես հանդիպումների համար, և բաց տարածք՝ միջոցառումների, փառատոնների համար:
Բացման արարողությանը ներկա են լինելու Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև գործարարներ և Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ։
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 14-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ԵՄ-ն լրացուցիչ 13 մլն եվրո կհատկացնի Հայաստանին
Հոկտեմբերի 13-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է