13/10/2024

Հայաստանում հիմնադրված թոփ 10 թեք ստարտափները ներգրավել են շուրջ 490 միլիոն դոլարի ներդրում. Լուսանկար

Վերջին 10 տարիներին Հայաստանում հիմնադրված ֆինանսավորման մեծությամբ թոփ 10 թեք ստարտափները ներգրավել են շուրջ 490 միլիոն դոլարի ներդրում, որի 39.8%-ը բաժին է հասնում Picsart-ին (195 միլիոն դոլար):

Այս 10 ստարտափներից միայն Picsart-ին և CodeSignal-ին է հաջողվել ֆինանսավորում ներգրավել C սերիայի շրջանակում, համապատասխանաբար 130 միլիոն և 50 միլիոն դոլար։

2024 թ-ին EasyDMARC-ը (20 միլիոն դոլար), Podcastle-ը (13.5 միլիոն դոլար) և ActiveLoop-ը (11 միլիոն դոլար, ներառված չէ ցանկում) միասին ներգրավել են 44.5 միլիոն դոլարի ներդրում։
Պատրաստվել է 3N Startups թեք բլոգի հետ համագործակցությամբ։

Հայաստանում հիմնադրված ասելով հասկանում ենք այն ստարտափները, որոնք առաջինը գրասենյակ բացել են Հայաստանում։

May be a graphic of text