Ինչպես հայտնի է, վերջին մի քանի ամիսներին հեծանիվը դարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչության մի բաղադրիչը. նա հնարավոր հարմար առիթի դեպքում հեծանիվ է քշում և բոլորին հորդորում անել նույնը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ավելին, նա նույնիսկ որակումներ է նվիրում հեծանիվին՝ օրինակ՝ «հեծանիվը կյանք է», «հեծանիվն առաջընթաց է», «կեցցե հեծանիվը» կարգի:
Ինչպես երևում է, նա որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։ Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված դպրոցի տնօրենները բավական դիսկոմֆորտ իրավիճակում են հայտնվել և իրենց կոլեկտիվներում դժգոհել, թե «հիմի մենք էս մի երկու հատ հեծանիվով ի՞նչ անենք»։
Ի դեպ, մենք ունենք նաև տեղեկություններ, որ հատկապես մարզերում շատ պաշտոնյաներ սկսել են առավոտյան ցուցադրաբար հեծանիվ քշել: Ճիշտ, ինչպես խորհրդային ժամանակներում, երբ երկրի ղեկավարի որևէ քմահաճույք կամ հոբբի սկսում էին կրկնօրինակել երկրորդ-երրորդ էշելոնի չինովնիկները, ասենք՝ վազել, ինչպես «Մենավոր ընկուզենին» ֆիլմում:
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում