Ռուսաստանից տարվա ընթացքում, ըստ պաշտոնական գերատեսչությունների տվյալների, մեկնել է երկրում ապրող ավելի քան 2 միլիոն օտարերկրյա քաղաքացի: Ներկայում ՌԴ-ում գրանցված է 6,17 միլիոն օտարերկրյա քաղաքացի:
Այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնց մասին տեղեկատվություն է եղել միգրացիայի հաշվառման պետական տեղեկատվական համակարգում, կազմել է 6 միլիոն 174 հազար 777 մարդ», – հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերի գլխավոր վարչությունը։
Միևնույն ժամանակ, ամբողջ 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն հաշվառման է կանգնել ավելի քան 8,5 միլիոն մարդ, հունիսի վերջին հայտարարել էր ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների մեծամասնությունն աշխատում է Ռուսաստանի տարածքում: 2023 թվականին մեր տարածք է մուտք գործել 9 միլիոն 973 հազար 338 մարդ: Նրանցից 8 միլիոն 507 հազար 906-ը միգրացիոն հաշվառման է կանգնած», – հայտնել էր Մոսկալկովան։
Իսկ հուլիսին «Ռոսստատ»-ը հաղորդել է, որ վերջին տասը տարվա ընթացքում միգրանտների հոսքը Ռուսաստան կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ: Պետական վիճակագրականկ ծառայությունում նշել են, որ 2023 թվականին արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն է ժամանել 560 000 մարդ՝ 23 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ, երբ ներհոսքը կազմել էր 730 000 մարդ։
Բաց մի թողեք
Wildberries-ի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում
Ադրբեջանին կտրամադրվի ամեն տեսակ օգնություն
Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ընդլայնել է