Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է։ 2023–ի այս օրը սկսված դժոխային իրադարձություններին զոհ դարձած հարյուրավոր արցախահայերի մահվան տարելիցը։
168.am-ը գրել է․ Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաողբերգական ու խայտառակ կորստի տարելիցը։ Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը։
Անցած մեկ տարում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի ու արցախահայերի դեմ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների կողմից գրեթե սինխրոն իրականացված կեղտոտ քարոզչության համապատկերում, այս տարելիցը նշվելու է միայն արցախահայերի ու Հայաստանում Արցախի կարևորությունն ու հայկականությունը գիտակցող շրջանակների կողմից, որոնց մեջ իշխանությունը, բնականաբար, չի մտնում։
Եթե ավելի ուղիղ՝ այսօրվա տարելիցը նշվելու է ի հեճուկս իշխանությունների, որովհետև վերջիններիս համար, իրենց իսկ խոստովանությամբ, Արցախի կորուստը ոչ թե ողբերգություն էր, այլ Հայաստանի իրական անկախության հաստատման հանգրվան, և սեպտեմբերի 19–ը անգամ որոշ ՔՊ–ականներ առաջարկում են նշել՝ որպես անկախության տոն։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Բաց մի թողեք
Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»