Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տեւական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը․ այն կգործի նաեւ հաջորդ ընտրության ժամանակ, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից։ Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ դրույթից հրաժարվելու առաջարկին:
«Հրապարակը» գրում է․ Որոշել են, որ դրան կանդրադառնան 2026թ. ընտրություններից հետո` Սահմանադրությունը փոխելու ժամանակ:
Հիշեցնենք․ ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա հաղթողը ստանում է բոնուսներ, որ մեծամասնություն կազմի: Այս դրույթը հնարավոր էր փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Դրույթը հանելուն կողմ են քվեարկել Դանիել Իոաննիսյանը, Սաքունցը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Եգորյանը:
ՔՊ, «Հանրապետություն» կուսակցությունների, ԲԴԽ ներկայացուցիչները դեմ են եղել, իսկ նիստին օնլայն մասնակցող՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ձեռնպահ է քվեարկել։
Հայաստանի արեւմտամետները վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը եւ կմնա իրենց հետ դաշինք կազմելու հույսին։
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում