05/10/2024

Բևեռը դադարեցնում է համագործակցությունը Գալստանյանի շարժման հետ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դադարեցնում է համագործակցությունը Բագրատ արք․ Գալստանյանի շարժման հետ։

«Բևեռը հետևողականորեն և շարունակաբար խոսքով ու գործերով աջակցել է այս համախմբմանը և ամառային ամիսների ընթացքում հանդես է եկել շարժման կազմակերպական ուժեղացման, երկրի ներսում նրա ընկալելիությունը բարելավելու, իսկ երկրից դուրս միջազգային համայնքի կողմից նպաստավոր դիրքորոշումը ապահովելուն ուղղված առաջարկություններով։

Ցավով պետք է արձանագրենք, որ չնայած մեր բոլոր ջանքերին՝ մեր առաջարկներն անտեսվեցին, բազմիցս չօգտագործվեցին ակնհայտ հնարավորությունները, իսկ վերջերս ի հայտ եկան շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ։ Հաշվի առնելով նկարագրվածը՝ այսուհետև նպատակահարմար չենք համարում Բևեռի հետագա համագործակցությունը Սրբազան շարժմանը»,- ասված է հայտարարությունում։