Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։47-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արևաշող գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Է․ Խ․-ին, վարորդ Դ․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնությանը. ովքեր հոսպիտալացվել, իսկ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարեկային ծառայության ավտոմեքենայով՝ տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Է․ Ա-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Է․ Խ․-ինը միջին ծանրության, իսկ Դ․ Ա․-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Բաց մի թողեք
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր
«Գազել»-ը կողաշրջվել է. նախնական տվյալներով կա 8 տուժած և 1 զոհ. Լուսանկար
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին. Լուսանկար