Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 22:10-ի սահմաններում Արարատի մարզի բնկաիչ 42-ամյա Հայկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին, ընկնել ջրատարը և առաջ ընթանալով՝ բախվել է բետոնե կամրջին։
Վթարի հետևանքով Հայկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Մ.-ն և 43-ամյա Հարություն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
26-ամյա աղջիկը բենզինով լցված տարայով մտել է հայտնի «88» սուպերմարկետ և սպառնացել, որ կայրի․ Լուսանկար
4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը. Լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի