Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Բագրատ Սրբազան պայքարի ակտիվի և համակիրների հավաք է հրավիրել:
Նա ելույթ ունենալով հայտարարել է պայքարը շարունակելու մասին:
«Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է կամ մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, իսկ ոմանց մոտ էլ՝ կասկածներ և տագնապ։
Ցանկանում եմ հստակ, մեկ անգամ ևս ու ընդմիշտ արձանագրել՝ այս շարժումը նո՛ր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է»,- ասել է Գալստանյանը՝ տեղեկացնելով, որ իր ակտիվ պայքարի շրջանը վերսկսելու է հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում:
Բաց մի թողեք
ՀՖՖ-ում որոնք են միացել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
Թիվ 20 դպրոցի ուսուցչին ձերբակալելիս ԱԱԾ-ն տեսանյութ է ունեցել, որտեղ նա շոյում է աշակերտուհիների գլուխները
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ կա տուժած