05/10/2024

ՌԴ Կաբարդինո-Բալկարիայում ծայրահեղական բջջի անդամներ են բերման ենթարկվել

ՌԴ Կաբարդինո-Բալկարիայում ծայրահեղական կրոնական բջջի 15 անդամ է բերման ենթարկվել։

Ըստ քննիչների՝ 2023 թվականին Ռեզուան Կանգեզովը ահաբեկչական բջիջ է ստեղծել, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Ծայրահեղական կազմակերպության ղեկավարի անունից մյուս անդամները բռնություն են կիրառել, ներառյալ ֆիզիկական և հոգեբանական, նրանց նկատմամբ, ում վարքագիծը չի համապատասխանել ծայրահեղականների գաղափարախոսությանը։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է ծայրահեղական համայնքի անդամների ձերբակալության կադրերը։

Ծառայությունը նշել է, որ մասնակիցները իրենց գործողությունները համակարգել են «WhatsApp» մեսենջերով, որն պատկանում է Meta ընկերությանը։ Այն ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված Ռուսաստանի Դաշնությունում: