Ագրարային համալսարանի ընտրովի 35 պաշտոններից 26-ը կամ 74 տոկոսը թափուր են, և այդ պաշտոններում պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարները:
«Հրապարակը» գրում է․ Տասը ամիս թափուր է ռեկտորի պաշտոնը: Թափուր են 5 դեկաններից 4-ի, 20 ամբիոնների վարիչներից 12-ի, գիտական 3 կենտրոնների, Սիսիանի, Վանաձորի մասնաճյուղերի, Շիրակի և Երևանի քոլեջների, հենակետային վարժարանի տնօրենների, ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի պաշտոնները:
Այս բոլոր ընտրովի պաշտոնների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է: Սակայն այս ցանկից որոշ պաշտոնակատարներ օրենդրության խախտմամբ այդ կարգավիճակով աշխատում են 5 տարուց ավել:
ԿԳՄՍ նախարարությունը և հոգաբարձուների խորհուրդը թերևս պետք հետաքրքրվեն, թե ինչու համալսարանում օրենսդրությամբ սահմանված մրցույթները չեն հայտարարվում: Փաստորեն ագրարային համալսարանում թափուր են մնում ոչ միայն ուսանողների ընդունելության տեղերը, այլ նաև ղեկավար ընտրովի պաշտոնները:
Բաց մի թողեք
Հատկապես հիմա Հայաստանը պետք է լուրջ պայքար մղի իր պետականության դեմ գործող անձանց դեմ․ Բաբաջանյան
34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես
Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել