15/10/2024

Ինչո՞ւ հայտարարեցիք՝ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվել, երբ Հայաստանը ասում է՝ ԼՂ-ում ԶՈՒ չունի. Շահրամանյանը խուսափեց հարցերից

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Մասնավորապես Factor-ի լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս ստացվեց, որ ԼՂ նախկին իշխանության ներկայացուցիչները առևանգվեցին, իսկ ինքը ուղղաթիռով հասավ Հայաստան: Շահրամանյանը չի պատասխանել այս հարցին:

Շահրամանյանին ուղեկցող անձինք միջամտել են լրատվամիջոցների աշխատանքներին՝ փորձելով թույլ չտալ, որ նրան հարցեր հղեն:

Այնուամենայնիվ, Factor-ի լրագրողը Շահրամանյանին նաև հարցրել է, թե ինչո՞ւ է հայտարարել, որ ԼՂ-ից Հայաստանի զինված ուժերը դուրս են բերվել, երբ Հայաստանը հայտարարում է, որ ԼՂ-ում չեն եղել զինված ուժեր: Շահրամանյանը այս հարցին ևս չի պատասխանել: