«Սիսիանում ներիշխանական կրքերը չեն հանդարտվել։ Անցած շաբաթ գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն ուզում է հեռացնել համայնքապետ Արմեն Հակոբջանյանին, քանի որ վրդովված է, որ իր շնորհիվ քաղաքապետ դարձածը սկսել է իր «գլխից թռնել», որոշել է նրան փոխարինել ավելի հնազանդ մեկով՝ փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանով, ու այդ նպատակով ՔՊ-ական ավագանին բոյկոտում է ավագանու նիստերը։
«Հրապարակ» թերթը գրում է. Ներիշխանական հարաբերությունները Սիսիանում այնքան են լարվել, որ հարցը հասել է ՔՊ վարչությանը, եւ քաղաքական որոշում է կայացվել՝ Արմեն Հակոբջանյանը, առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն ու տեղակալ Գարիկ Հակոբյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմում կգրեն։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը վայր կդնեն նաեւ ավագանու մանդատները։
Ըստ մեր աղբյուրի՝ ՔՊ-ն որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։
Ինչ վերաբերում է դեռեւս գործող համայնքապետի եւ Համբարձումյանի տարաձայնություններին, այն, ըստ լուրերի, ծագել է նախկին քաղաքապետ, ներկայում Սրբազան շարժման ակտիվ մասնակից, պատգամավոր Արթուր Սարգսյանի հանքի պատճառով: Համայնքապետը հանքի շահագործման թույլտվության համար հանրային լսումներ է նախաձեռնել, մինչդեռ Համբարձումյանը հրահանգել է` միանգամից մերժել: Սիսիանում ասում են, որ, բացի դրանից, վառելիքի թեմա էլ կա․ Համբարձումյանին պետք է ինչ-որ փայ հասներ` չի հասել»:
Բաց մի թողեք
Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»