Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Ռոսիա-1» հեռուստաալիքով իր հեղինակային «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հերթական եթերում առաջարկել է Վլադիմիր Պուտինին հրաժարականի դիմում ներկայացնել։
Սոլովյովը, որպես ռազմաճակատի խնդիրների լուծման հնարավոր միջոցներից մեկը, առաջարկել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, որի պաշտոնը զբաղեցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեղավորներին բանտարկելը բավարար չէ: Անհրաժեշտ է նաև նշանակել նրանց, ովքեր հասկանում են, թե ինչպես արդյունավետ, արագ և հստակ անել։ Եվ կապ չունի, թե նրանք ինչ նախարարությունում են լինելու կամ ինչպես են կոչվելու։ Կարևոր չէ, թե ինչ գույնի է կատուն, գլխավորն այն է, որ նա մկներ բռնի։
Եկեք արդեն անցնենք կոնկրետ լուծումների։ Եթե դրա համար անհրաժեշտ է գերագույնի հրաժարականը, դե…»:
Նա առաջարկել է վերցնել մեծագույն դարաշրջանների իրենց փորձից և լուծել այն մեթոդներով, որոնք «անհրաժեշտ են այստեղ և հիմա»:


Բաց մի թողեք
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից