ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե Իրանը փորձում է սպանել իրեն:
«Իմ կյանքին ուղղված մեծ սպառնալիքներ կան Իրանի կողմից: ԱՄՆ-ի ամբողջ ռազմական թևը հետևում և սպասում է: Իրանի կողմից արդեն արվել են քայլեր, որոնք հաջողություն չեն ունեցել, բայց նրանք նորից կփորձեն: Ոչ մեկի համար լավ իրավիճակ չէ: Ես շրջապատված եմ ավելի շատ մարդկանցով, զենքերով, քան նախկինում: Շնորհակալություն Կոնգրեսին՝ Գաղտնի ծառայությանն ավելի շատ գումար հատկացնելու համար. ոչ ոք դեմ չի արտահայտվել: Հաճելի է տեսնել, որ հանրապետականներն ու դեմոկրատները միավորվում են ինչ-որ բանի շուրջ: Նախկին նախագահի վրա հարձակումը մահափորձ է հարձակվողի համար», -«X»-ի իր միկրոբլոգում գրել է նախագահի թեկնածուն:
BBC-ն գրում է, որ Թրամփի նախընտրական շտաբի հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չյունգն էլ սեպտեմբերի 24-ի երեկոյան հայտարարություն է արել, որում նշել է, թե Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի պաշտոնյաները նախկին նախագահին տեղեկացրել են «Իրանի կողմից սպանության իրական և կոնկրետ սպառնալիքների մասին՝ ԱՄՆ-ում իրավիճակն ապակայունացնելու և քաոս սերմանելու նպատակով»:
«Հետախուզության պաշտոնյաները հայտնաբերել են, որ այս շարունակական և համակարգված հարձակումներն ուժեղացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, և բոլոր գերատեսչությունների իրավապահ մարմինների աշխատակիցներն աշխատում են ապահովելու նախագահ Թրամփի պաշտպանությունը և միջամտությունից զերծ ընտրությունների անցկացումը»,- ասել է Չյունգը:
Բաց մի թողեք
Վրաստանը կզրկվի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունից
Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ 13-ամյա քույրը դանակnվ hարվածներ է հասցրել ու uպանել փոքր քույրերին
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև