12/10/2024

ԱՄՆ-ը հայտարարում է Հայաստանին 20 միլիոն 600 հազար դոլար աջակցություն տրամադրելու մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Միացյալ Նահանգների կողմից 20 միլիոն 600 հազար դոլար աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ ուղղված կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացմանը և դիմակայունության ամրապնդմանը։

Հիշեցենք՝ ավելի վաղ Նյու Յորքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլարի չափով աջակցություն: