12/10/2024

Դե հիմա էս իմաստունը թող բերի, ցույց տա, որ 1990թ. օգոստոսի 5-ին կամ 1991թ. հոկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանն ասել է, թե Ղարաբաղի հարցը լուծում չունի

«Քրիստոնյա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Free news»-ի հետ հարցազրույցում ասել է. «Ես ձեզ մի բան հիշեցնեմ. Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով եկավ իշխանության հայտնի լոզունգով, որ շատերս ենք մասնակցել միտինգներին, ժողովրդի խանդավառությունը, նույնիսկ երկրաշարժը չխաթարեց էդ խանդավառությունը, «Պայքար, պայքար մինչև վերջ» և Ղարաբաղի միացման էդ բանն էր, որ կար, չէ՞։ Նա դառավ իշխանություն և հաջորդ օրն ասեց, որ էս հարցը լուծում չունի։ Տարօրինակ չի՞ դա»։

«ՉԻ». Բա որ չեն ասում՝ քաղաքագիտության դոկտոր: Էս Շիրինյանը: Թե որ սա է դոկտորը, մեր վիճակն էլ սա պիտի լինի: Տեր-Պետրոսյանը ՀՀ ԳԽ նախագահ է ընտրվել 1990թ. օգոստոսի 4-ին: ՀՀ նախագահ է ընտրվել 1991թ. հոկտեմբերի 16-ին:

Դե հիմա էս իմաստունը թող բերի, ցույց տա, որ 1990թ. օգոստոսի 5-ին կամ 1991թ. հոկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանն ասել է, թե Ղարաբաղի հարցը լուծում չունի: Բերի, աչքներս մտցնի: