«2020 թվականի մայիսի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Սակայն այդ ելույթից հետո ՀՀ Կառավարությունը շարունակ հետեւողականությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն է բարձրացրել, իսկ զինծառայողներինը՝ ոչ այդքան:
Ավելին, զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաեւ զորամասերում. կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես բաց երկնքի տակ։ Կառավարությունը բարելավելու փոխարեն քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու եւ այդ պայմանները ցուցադրելու համար։
Զինվորների բնակության վատ պայմանների պատճառը երբեմն նաեւ ողբերգական ավարտ է ունեցել։ Մասնավորապես, 19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված տնակներից մեկում հրդեհից զոհվեց 15 զինվոր»:
Բաց մի թողեք
«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ
ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադներ են ստեղծել
Ով է կտրել 45 բարդին․ Լուսանկար