13/10/2024

Հոկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կհաստատի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ վարժական հավաքներ անցկացնելու նախագիծը։

Ըստ այդմ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգե­րում հաշվառված՝ շարքային, ենթասպա­յական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ներառյալ: Վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Ըստ կառավարության հիմնավորման․ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»։