Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 01:09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա. շտապօգնության աշխատակիցները դին տեղափոխել են Մարտունու ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված։
Բաց մի թողեք
Քաղաքապետարանից սպառնացել են արցախցիներին
102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը