ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ որևէ արցախցու դիմում չի մերժել։
Այս մասին Ծաղկաձորում ընթացող քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը` անդրադառնալով հարցին, որ շատ արցախցիներ գերադասում են մնալ փախստականի կարգավիճակում և ՀՀ քաղաքացիություն չստանալ, քանի որ որոշ մտավախություններ ունեն։
Նրա խոսքով` վարչարարությունը ենթադրում է մերժման դեպքեր, բայց նման բան մինչ օրս չի գրանցվել. «Կան միֆեր, որոնք շատ ուռճացված են և չեն համապատասխանում իրականությանը։ Շատերը կարծում են, որ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում իրենք կարող են մշտական և օրինական բնակություն հաստատել եվրոպական այս կամ այն երկրում։ Կա նաև այլ միֆ, որ ՀՀ քաղաքացիություն ստացող անձը կզրկվի սոցիալական աջակցության որևէ ծրագրից»։
Բաց մի թողեք
«Արթկոսմեդ»-ում ինչպես ու ինչու է մահացել պլաստիկ վիրահատվող պացիենտը
Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Ավինյան
Խոշոր վթար․ 500 մմ ջրատար է վնասվել, բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակով