Շատ քչերն են գիտակցում, որ եթե Թրամփը չընտրվի, սա կլինի վերջին ընտրությունները:
Այս մասին X-ում գրել է ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը` անդրադառնալով նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:
«Նա սպառնալիք չէ ժողովրդավարության համար, այլ միակը, ով կարող է փրկել այն», – գրել է Մասկը:
Մասկը նաև նշել է, որ եթե դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը հաղթի նախագահական ընտրություններում, ապա անօրինական ներգաղթյալները կշարունակեն ժամանել և ձեռք բերել քաղաքացիություն և ընտրելու իրավունք հաջորդ ընտրություններում։
Այսպիսով, ապահովելով միգրանտների ձայները, Դեմոկրատական կուսակցությունը չորս տարի անց մրցակից չի ունենա, իսկ ԱՄՆ-ում միակ ընտրությունները կլինի դեմոկրատների փրայմերիզը։
Բաց մի թողեք
Ադրբեջանին կտրամադրվի ամեն տեսակ օգնություն
Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ընդլայնել է
ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի