Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:
ՀՀ ոստիկաններն ու պարեկները կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ.-ի ինքնահրկիզման փորձը:
Նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը վերջինս լցրել է իր վրա և փորձել կրակայրիչը վառել:
Ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել այն, ինչից հետո բացատրական աշխատանքների արդյունքում նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Ըստ աղբյուրի՝ տղամարդը այդ քայլին փորձել է դիմել, քանի որ, ըստ նրա, ինքը անարդարության զոհ է. բողոքում է դատական համակարգից և անձնական խնդիրներից:
Բաց մի թողեք
Հրդեհ Երևանի շենքերից մեկի տանիքում. մեկնել է 4 մարտական հաշվարկ ու 2 խումբ
Երկու շաբաթվա ընթացքում 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում. Ավինյան
Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, բայց մարդիկ կտեսնեն՝ իրենց ընդհանուր բյուջեի վրա էական ազդեցություն չի լինի. Ավինյան