13/10/2024

Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ․ իրանցի նախարար

Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, ինչը կնպաստի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի աճին։

Հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթթաբակը Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ Թեհրանը լիովին աջակցում է նավահանգստի օգտագործման նախագծին։

Նախարարը հավելել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայության համար Չաբահարում արդեն պատրաստվել են ենթակառուցվածքներ։