Արխանգելսկում հայտնի բարերար, ադրբեջանական համայանքի ղեկավար, միլիարդատեր Թարլան Հասիմովը կարող է արտաքսվել «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի» պատճառով, գրում է Արխանգելսկ Online հրատարակությունը։
Նշվում է, որ նա երկար տարիներ համագործակցել է իշխանությունների հետ և կատարել բարեգործություն, այդ թվում՝ գումար ուղարկել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակների համար:
Սակայն այս տարվա գարնանն օլիգարխ ադրբեջանցին զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և այժմ կարող է արտաքսվել։
Որոշումը, որ նա «վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը», կայացրել է ԱԴԾ-ն։
Այժմ Հասիմովը դատի է տվել իշխանություններին՝ փորձելով վիճարկել քաղաքացիությունից զրկելը։ Նա պարտվել է Ռուսաստանի ՆԳՆ-ի հետ գործը, դատավորը եզրակացրել է, որ գերատեսչությունը գործել է օրենքին համապատասխան՝ կատարելով իր պարտականությունները: Դրանից հետո ադրբեջանցի մեծահարուստն առանձին հայց ներկայացրեց ԱԴԾ-ի դեմ:
Բաց մի թողեք
Տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերել են նախկին տիրոջ՝ մոտ 20 տարի որոնվող դստերը
Թրամփի հանդեպ հերթական մահափորձն է կանխվել
Հարրիսը հրապարակել է իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը