ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարչական գործերով կայացրել է 16 որոշումներ, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեի միջոցների հաշվին, քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ ֆինանսների նախարարությունը, սակայն, ֆինանսավորում չի տրամադրել՝ չկատարելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պահանջները: Արդյունքում, իրավապահները սկսել են քննություն։
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների կողմից ֆինանսների նախարարության դեմ ներկայացված հաղորդման գործով դիմեց նախարարություն, սակայն Ֆիննախարարությունից հայտնեցին. «Ֆինանսների նախարարությունը նշված վարչական գործերով կայացված դատական ակտերի հասցեատեր չի հանդիսանում: Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն»։
Ստացվում է, որ պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը, իսկ դատարանի որոշումը չի կատարվում, ինչը քրեորեն պատժելի արարք է։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ ՊՆ՝ մեկնաբանության համար, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան»:
Բաց մի թողեք
Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»