Իրանը միանշանակ կարձագանքի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվանը։
Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին, հայտնում է Mehr-ը։ «Սպասե՛ք պատասխանի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բեյրութին Իսրայելի հարվածներին Իրանի հնարավոր պատասխանի մասին հարցը։
Մուսավին հավելել է, որ «նահատակ Նասրալլայի արյունը կարագացնի Իսրայելի ռեժիմի և նրա առաջնորդների անկումը»։ Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին հայտարարել էր, որ «սիոնիստական ռեժիմի հանցագործությունները չեն կարող ընդունելի լինել և անպատասխան չեն մնա»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին «Հըզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատեց իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը։ Նա սպանվել է իսրայելցի զինվորականների կողմից օգտագործված հակաբունկերային ռումբերից։
Բաց մի թողեք
Հարրիսը հրապարակել է իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը
Wildberries-ի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում
Ադրբեջանին կտրամադրվի ամեն տեսակ օգնություն