13/10/2024

Իրանի նախագահը տեղեկացված չի եղել Իսրայելի վրա իրանական հարձակման մասին․ The New York Times

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը մինչ այն սկսվելը տեղեկացված չի եղել երեկ երեկոյան Իսրայելի վրա իրանական հարձակման մասին։

Հարվածներն իրականացրել է ոչ թե բանակը, այլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերը, հայտնել է «The New York Times»-ը։

NYT-ը նշում է, որ դա վկայում է գործողության շուրջ Իրանի ղեկավարության հնարավոր տարաձայնության մասին:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ Իրանը հատել է կարմիր գիծը, և այդ հարձակումն անպատասխան չի մնա։