Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում՝ դեպի Ջերմուկ տանող գոտում՝ «Դարբ» գետի ափին, տղամարդու դի կա ու վրան էլ՝ կտրած ծառ։ Գրել է Գագիկ Շամշյանը։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ծառը կտրելիս է եղել էլեկտրական սղոցով, երբ այն ընկել է իր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Կտրված ծառի վրա հայտնաբերվել է փայտե սանդուղք, իսկ քիչ այն կողմ՝ էլեկտրական սղոց։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։
Բաց մի թողեք
Նոր մանրամասներ Երևանում խոշոր ու շղթայական վթարի մասին․ Լուսանկար
«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք մեքենաներ, այդ թվում՝ ՔՊԿ անդամների․ Լուսանկար
Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ