Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենթի գործընթաց կնախաձեռնի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Երազանքի» որոշումը կապված է Զուրաբիշվիլիի՝ Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա կատարած այցերի հետ, որոնք իրականացվել են առանց կառավարության թույլտվության։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահներ Անջեյ Դուդայի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Էմանուել Մակրոնի հետ։
Պապուաշվիլին բացատրել է, որ եթե Սահմանադրական դատարանը կրկին հաստատի, որ Զուրաբիշվիլին խախտել է հիմնական օրենքը, նրան պաշտոնանկ կանի արդեն նոր խորհրդարանը (ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին)։ Ներկայումս «Երազանք»-ը օրենսդիր մարմնում չունի բավարար ձայներ՝ ընթացակարգն ավարտելու համար։

Բաց մի թողեք
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից