Քանի որ միաժամանակ անասելի շատ զանգեր եմ ստանում լրագրողներից․ ստիպված եմ կարճ տեղեկատվություն հրապարակել հետևյալի մասին։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Անառակաբարո արարք կատարելը)։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյան
Բաց մի թողեք
Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը. ինչ է քննարկվել
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին
Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան