Գյումրի համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված նիստը նախ հետաձգվեց 30 րոպեով, այնուհետև չկայացավ քվորումի բացակայության պատճառով։
Նիստին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ չներկայացան Գյումրու ավագանու«Բալասանյան դաշինք»-ի անդամները։ Բացակա էր նաև «Հանրապետական» խմբակցությունը։
Թե ինչո՞ւ էին վերջիններս բացակա, հայտնի չեղավ։
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին նաև Շիրակի մարզի խորհրդի նիստ էր հրավիրված։
Արդյո՞ք քաղաքապետը մարզխորհրդի նիստի է մասնակցում, դրա համար է ավագանու նիստից բացակայում՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանն ասաց՝ տեղյակ չէ։
Այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և նրա մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։
Նիստին քվորում չապահովելը կապ ունի՞, թե՞ ոչ սույն ձերբակալության հետ, հստակ չէ։ Հստակ է միայն այն, որ վերջին շրջանում միմյանց հետ սերտ հարաբերություններ ունեցող «Բալասանյան դաշինք»-ի և «Հանրապետական» խմբակցության անդամները բոյկոտի տեսքով վարքագիծ էին դրսևորել և միասնական չէին ներկայացել ավագանու նիստին։






Բաց մի թողեք
Բազմավաստակ ուսուչուհին կամավոր ատեստացիայից չորս անգամ կտրվել է
Դեղձավան գյուղում 50 հեկտար հողատարածքը մնացել է փշալարերի մյուս կողմում
Սահմանամերձ գյուղերում ամառանոցներ են սարքում․ Լուսանկար