Մեզանում մշտապես քննարկման թեմա են դառնում երկրորդական թեմաներ: Չգիտեմ՝ դա միտումնավո՞ր է արվում, այդ երկրորդական թեմաներն ավելի «աղբիբարով են» կամ «դեղի՞ն», թե՞ սոցցանցային ալգորիթմներն են դա հուշում, բայց հաճախ ամեն մի մանրուք ձեռք է բերում «որոշիչ նշանակություն» եւ մի քանի օրվա ընթացքում դառնում հանրության «ծամոնը»:
Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթում գրում է․ 1. Ի՞նչ եք կարծում, եթե Փաշինյանը ցանկանար, որ Արփի Դավոյանը դառնար արդարադատության նախարար (կամ պաշտպանության նախարար, կամ կադաստրի պետ կամ ՀՀ նախագահ), ՔՊ վարչությունը, ՔՊ համագումարը կամ ՔՊ տիեզերական ժողովը կարո՞ղ էին դրան խանգարել:
Ակնհայտորեն՝ ոչ: Հաջորդ հարցը. որեւէ տարբերություն կա՞ արդարադատության նախարար է Գրիգոր Մինասյա՞նը, թե՞ Արփի Դավոյանը, որեւէ նշանակություն ունի՞ նրանց կոմպետենտության մակարդակը: Դարձյալ՝ ոչ:
ՔՊ-ական նախարար լինելու համար բավարար է սովորել մի քանի տասնյակ բառ, այդ թվում՝ «նախկինները», «ինքնիշխանությունը», «մեր քաղաքական թիմը»: Կարելի է ընդհանրապես ոչ մեկին չնշանակել եւ այդ գործառույթները հանձնել արհեստական բանականությանը:
Ինչո՞ւ է հանկարծ կարեւոր դարձել, թե որ անձն է որ պաշտոնը զբաղեցնում: Հայաստանում գոյություն ունի միայն մեկ պաշտոն՝ Առաջին Դեմքի պաշտոնը (որ սահմանադրությամբ ինչպես էլ այն կոչվի), որն ունի իրական իշխանություն, որը որոշումներ է կայացնում եւ որից ամեն ինչ կախված է: Մնացածը՝ «կորդեբալետ» է կամ, եթե ուզում եք՝ «համեմունքներ»:
2. Արդյո՞ք նշանակություն ունի, թե ինչ դիրքով է Փաշինյանը կամա թե ակամա Մոսկվայում նկարվել: Դրա մասին իր «պրոտոկոլը» թող հոգ տանի: Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիեւ հանդիպումների վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը արտաբերել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը:
Այդ հանդիպումների չակերտավոր, մեզ համար խիստ անբարենպաստ «արդյունավետության» մասին անուղղակիորեն վկայում է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»:
Իհարկե, Փաշինյանը հայտարարում է, որ մեր ինքնիշխանության հաշվին ոչ մի միջանցք չի լինելու: Բայց այս 6 տարում նա շատ բան է հայտարարել:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար