«Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՔՊ վարչության նիստն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ 2 ժամ քննարկել, ապա մերժել են արդարադատության նախարարի պաշտոնի համար ներկայացված միակ թեկնածու Արփի Դավոյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. Նիստին ներկա են եղել նաեւ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց թեկնածություններն առաջադրել են կուսակցությունում` Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան, սակայն նրանք բացարկ են հայտնել։
Արուսյակ Ջուլհակյանը դժգոհել է, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու ստորագրահավաքի ժամանակ պետք էր նաեւ նոր թեկնածուի անունը գրել, որ թեկնածուի փնտրտուքի հարցում կուսակցությունը փաստի առաջ չկանգներ:
Ակնարկել է, որ եթե ՔՊ-ում իմանային, որ Դավոյանը Մինասյանի «տակը փորում» է, որպեսզի ինքը նստի նրա տեղը, շատերի համար դա անընդունելի կլիներ: Նրան հակադարձել է Փաշինյանը՝ ասելով, որ դա պարտադիր չէ, չկա նման ձեւակերպում, որ պետք է թեկնածու էլ ներկայացնեին։
Չնայած Արփի Դավոյանը, «զուբրիտ արած», մի շնչով ներկայացրել է նախարարության զարգացման իր տեսլականը, սակայն քվեարկության արդյունքում ստացել է 3 կողմ, որից մեկն իր ձայնն է եղել, եւ 6 դեմ։ ՔՊ-ի 15 հոգանոց վարչությունից բացակայել են Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը: Դավոյանին կողմ են քվեարկել Սուրեն Պապիկյանը, որն առաջադրել է նրա թեկնածությունը, եւ Վահագն Ալեքսանյանը։ Փաշինյանը ոչ թե դեմ է քվեարկել, այլ՝ ձեռնպահ, 3 այլ անդամի հետ:
Դավոյանին բացատրել են, որ չի ձգի նախարարի պաշտոնին, դա ծանր գործ է, բազային լուրջ կրթություն է պահանջում։ Դեմ են եղել Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը։
Նախարարի թեկնածուի փնտրտուքը շարունակվում է, նոր անուններ են շրջանառվում՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի»:
Բաց մի թողեք
Ապաշրջափակում չի լինելու․ Հրանտ Բագրատյան. «Ա1+
54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ
ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել