Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան- Աբովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել։
Մինչ պարեկների ժամանումը` նշված վթարի մասին ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթանալով հայտնվել ստորգետնյա անցման աստիճաններին և հետիոտնի համար նախատեսված վայրում՝ կոտրելով նաև հետիոտնային ցուցանակը։
Մինչ կժամանեին պարեկներն ու փրկարարները, ըստ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկության, ավտոմեքենայից 2 հոգի` 18-19 տարեկան տղաներ, դուրս են եկել և լքել դեպքի վայրը։
Պարեկները մոտ 2 ժամ փնտրում էին նշված անձանց, սակայն ապարդյուն։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանում 2 քաղաքացի, ովքեր ներկայանում են, որ ավտոմեքենան պատկանում է իրենց, ինչից հետո պարեկները ավտոմեքենան ի պահ են հանձնում նրանց։
Բաց մի թողեք
Կթողարկվեն My fare տրանսպորտային քարտեր, վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ. Ավինյան
Բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը հիվանդանոցում մահացել է․ Լուսանկար
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է․ Տեսանյութ